Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Պարտվեց նաև «Գանձասարը»

Պարտվեց նաև «Գանձասարը»
20.07.2012 | 00:02

«Շիրակի» պես նույն առաջնության շրջանակներում, դարձյալ արտագնա խաղում, պարտություն կրեց և Կապանի «Գանձասարը», ով Ժնևում հյորընկալվել էր տեղի «Սերվետին»: Երկրորդ խաղակեսի քառասունութերորդ րոպեին նախ Կարանովիչը բացեց խաղի հաշիվը, ապա, երեսուն րոպե անց, Գիսին կրկնապատկեց այն: Մեր երկու թիմերի պարագայում էլ ամեն ինչ չէ, որ կորած չէ: Հուսանք, որ սեփական տան պատերը կօգնեն հաղթահարել նաև երկրորդ փուլի արգելքը: Պատասխան խաղերը կայանալու են մեկ շաբաթ անց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ